Ֆրանսիան կգործի, հարվածներ կհասցնի իր հակառակորդին և կոչնչացնի նրան. ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մաուել Վալսը։
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունները պատերազմական իրավիճակում են գտնվում և պետք է պատրաստ լինեն ահաբեկչությունների նոր փորձերի։
«Ես ցանկանում եմ ֆրանսիացիներին ասել, որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, մենք գործելու ենք և ոչնչացնելու ենք հակառակորդին»,–հայտարարել է վարչապետը՝ TF1 հեռուստաընկերության եթերում։
Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։
Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։