Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ աչքերը շրջապատող մաշկը ամենաբարակն է և զգայունը: Կոպերի մաշկի տակ բացակայում է ճարպը, ինչի պատճառով այն հեշտ ձգվում է և աչքերի տակ առաջանում են առաջին կնճիռները:
Սակայն առաջին կնճիռները օրգանիզմի ծերանալու ազդանշան չէ, պարզապես մաշկը աչքերի շուրջը պահանջում է հատուկ խնամք: Սովորաբար 30-ց հետո, ոմանց մոտ մի քիչ ավելի շուտ, մաշկը սկսում է խոնավության կարիք զգալ:
Ահա մի քանի խորհուրդ աչքերի շուրջ գտնվող մաշկի խնամքի վերաբերյալ:
• Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել հատուկ՝ կոպերի համար նախատեսված քսուքներ, քանի որ այլ քսուքները (օրինակ դեմքի մաշկի համար) կարող են արագացնել կնճիռների առաջացումը:
• Ամռահը չի կարելի դուրս գալ առանց արևային ակնոցների:
• Զբաղվելով դիմահարդարմամբ՝ հարկավոր է ուշադիր լինել, որպիսի աչքերի շուրջը մաշկը չձգվի:
• Մասնագետները վաղուց զգուշացնում են, որ սխալ դիմախաղը կարող է վաղ տարիքում կնճիռների պատճառ դառնալ:
• Աչքերի շուրջ գտնվող մաշկի վրա ազդում է մարդու բնավորությունը: Չար և նախանձ կանանց մոտ կնճիռները առաջանում են ավելի վաղ, քան նրանց բարեհամբույր ընկերուհիների մոտ:
• Մաշկի վրա ազդում է նաև այն, ինչ մենք ուտում ենք: Ամռանը ձեզ թարմացնել կօգնեն մրգերը, բանջարեղենները և կաթնամթերքը:
Եվ իհարկե կան խնամքի ժողովրդական միջոցներ, որոնք ավելի արդյունավետ են, քան խանութից գնվածները:
• 1 ճաշի գդալի մաղադանոսի վրա լցնել ½ բաժակ եռման ջուր, փակել կափարիչով և թողնել 15 րոպե: Մաքրել և քերիչով անցկացնել ½ կարտոֆիլ: Ստացված խույսին ավելացնել 2 ճաշի գդալ մաղադանոսի գոլ եփուկ և 1 թեյի գդալ կաթի սեր: Լավ խառնել, տեղադրել մարլյայի 2 շերտի միջև և դնել աչքերին 15-20 րոպե: Կարտոֆիլի երկրորդ կեսից նախօրոք քամել հյութը և այդ հյութով մաքրել աչքերը՝ դիմակը հանելուց հետո: Մինչ առավոտ հարկավոր չէ լվացվել: Անհրաժեշտ է օգտագործել 15 դիմակ՝ օրը մեջ:
• Դիմակ կոպերի համար մաղադանոսից:
2 ճաշի գդալ մանրած մաղադանոս լավ տրորել հալած կարագի հետ, դնել երկու շերտ մարլյայի մեջ: Կոպերին պահել 15-20 րոպե: Լվանալ մաղադանոսի եփուկով:
• Դիմակ կաթնաշոռից:
2 ճաշի գդալ փափուկ կաթնաշոռը խառնել 1 թեյի գդալ մեղրի, ½ թեյի գդալ գազարի հյութի և 1 ճաշի գդալ կաթի սերի հետ: Դիմակը կոպերին պահել 15 րոպե: Լվանալ շատ թույլ, բայց լավ թեյի եփուկով:
• 1 ճաշի գդալ վարսակը մանրել, ավելացնել 1 ձվի դեղնուցը՝ հարած 1 թեյի գդալ մեղրով: Խառնել, ավելացնել 1-2 գդալ կաթի սեր: Դիմակը պահել 15-20 րոպե, լվացվել կաթի և ջրի խառնուրդով: 10 րոպեից կարելի է լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով: