Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի վարչապետ. «Մենք կշարունակենք պայքարը «ԻՊ»-ի դեմ»

15 Նոյեմբեր, 2015 10:11
Ֆրանսիայի վարչապետ. «Մենք կշարունակենք պայքարը «ԻՊ»-ի դեմ»

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ երկիրը կշարունակի օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը Սիրիայում։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Reuters»-ին։

Ըստ վերջին տվյալների, Փարիզում ահաբեկչությունների հետևանքով մահացել է 129 մարդ, վիրավորվել 352-ը, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ավելի վաղ «The Guardian»-ը գրել էր, որ Սիրիայում ֆրանսիական քաղաքականությունը ահաբեկչության դեմ պայքարում ամենաուժեղն էր եվրոպական պետությունների շրջանում։ Ի սկզբանե բոլոր պետություններն էլ պահանջում էին Բաշար Ասադի հրաժարականը, սակայն «Իսլամական պետության» առաջացումից հետ Ֆրանսիան միացավ ահաբեկիչներ դեմ պայքարին, ի տարերություն Մեծ Բրիտանիայի։

Լրահոս

Դիտել ավելին