Կարևոր իրադարձություններ

Մեր զինվորների կորստի ցավը չհամեմատեք այն ցավի հետ, որը զգում ենք Փարիզում, Ռուսաստանում, Սիրիայում, Բեյրույթում տեղի ունեցածների դեպքում

15 Նոյեմբեր, 2015 10:22
Մեր զինվորների կորստի ցավը չհամեմատեք այն ցավի հետ, որը զգում ենք Փարիզում, Ռուսաստանում, Սիրիայում, Բեյրույթում տեղի ունեցածների դեպքում

Ես զարմանում եմ էն մարդկանց վրա, ովքեր գրում են էս նախադասությունը. «Փարիզի համար սգում եք, իսկ սահմանին զոհված տղերքի համար՝ ոչ» ու էս առնչությամբ մի երկու բան ասեմ։

Փարիզում զոհվածները՝ անմեղ զոհեր են ուղղակի։ Սահմանում զոհված մեր տղերքը՝ մեր հերոսներն են, մեր պաշտպանները ու իրենք անմահ են յուրաքանչյուր հայի համար։ 
Սահմանում զոհված տղերքը մեր պարծանքն են, մեր ուժը, մեր հպարտությունը ու յուրաքանչյուրս ամեն վայրկյան սգում ենք նրանց մահը, ու նրանք մեր սրտերում են։

Փարիզի, Ռուսաստանի ու այլ երկրներում տեղի ունեցած դեպքերը մենք սգում ենք ու գրում, որ մենք ձեր հետ ենք (իսկ դա իրենց հասցնելու համար լավագույն տարբերակը սոցիալական ցանցերն են), իսկ մեր զինվորների ցավը մեր ցավն է, ու մենք ուրիշին ցույց տալու չունենք։

Էլ կյանքում մեր տղերքի մահը մեյդան չբերեք, մեր հերոսներին կհամեմատեք միմիայն մեր հերոսների հետ ու կյանքում մեր զինվորների կորստի ցավը չբերեք համեմատեք էն ցավի հետ, որը զգում ենք Փարիզում, Ռուսաստանում, Սիրիայում, Բեյրույթում տեղի ունեցածների դեպքում։

Ու ավելին՝ չկա մի հայ, որ ամեն զոհի մասին լսելուց չի տխրում, չի հուզվում ու զինվորի ընտանիքի հետ հավասար չի տառապում ու պարտադիր չի, որ ցույց տա։
Մեր տղերքը անմահ են ու հերոս։

Անկախ Հայաստան, Ֆեյսբուք։

Լրահոս

Դիտել ավելին