Կարևոր իրադարձություններ

Ժամը 09.00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Սևան-Գագարին, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր, Վայք-Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին

15 Նոյեմբեր, 2015 10:27
Ժամը 09.00-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի Սևան-Գագարին, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր, Վայք-Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհներին

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի տարածք): Գեղարքունիքի մարզի Սևան-Գագարին, Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր, Վայք-Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան (տեղ-տեղ) ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: 

Լրահոս

Դիտել ավելին