Կարևոր իրադարձություններ

Ահաբեկիչներից մեկի եղբայրը Փարիզի ահաբեկչությունը խելագարություն է անվանել

15 Նոյեմբեր, 2015 10:36
Ահաբեկիչներից մեկի եղբայրը Փարիզի ահաբեկչությունը խելագարություն է անվանել

Ֆրանսիայի ոստիկանության կողմից ձեբակալված ահաբեկիչներից մեկի ավագ եղբայրն ասել է, որ արդեն մի քանի տարի է՝ չի շփվում եղբոր հետ: Այս մասին գրում է The Guardian-ը:

«Սա խելագարություն է. Ես Փարիզում էի անցյալ գիշեր, և տեսա ամեն ինչ ինչպես տեղի ունեցավ»,-ասել է նա:

Նշվում է, որ ահաբեկչի հետ ձերբակալվել է նաև նրա հայրն ու մեկ անհայտ կին: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր ահաբեկիչներից մեկի՝ ֆրանսիացի 29-ամյա Իսմայիլ Օմարի անունը:

Լրահոս

Դիտել ավելին