Հայտնի են դարձել Փարիզում նոյեմբերի 13-ի ահաբեկչության մասնակիցներից երեքի անունները։
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակումներին մանսակցել են Ֆրանսիայի քաղաքացի Իսմաիլ Օմար Մոստեֆան, սիրիացի Աբդուլակբակ Բ.-ն եւ Ահմեդ Ալմոհամեդը։
RBC-ն հայտնում է, թե գրոհայիններից մեկի անունը Facebook-ի իր էջում գրել է Շարտրի քաղաքապետ Պիեր Ժորժը։ Մյուս երկուսի անունները հրապարակել են լրատվամիջոցները։
Ըստ Ժորժի, Իսմաիլ Օմար Մոստեֆան մինչեւ 2012թ. ապրել է Շարտրում։ 2004-2010թթ.. նա ութ անգամ պատասխանատվության է ենթարկվել։ Ենթադրաբար Մոստեֆան Սիրիայում եղել է 2013-2014թ. ձմռանը։ Ֆրանսիական ոստիկանությունն արդեն ձերբակալել է նրա եղբորն ու հորը։ Սիրիացի Ահմեդ Ալմոհամեդը Ֆրանսիա էր ժամանել Հունաստանից, Սերբիայի տարածքով։