Օդամղիչ հրացան տղաների (60 կրակոց) պայքարում լավագույն եռյակը ձևավորել են Հայկազ Քանքանյանը, Սուրեն Բերյանը և Հայկ Բաբայանը: Աղջիկների պայքարում լավագույնն են եղել Զարուհի Անանյանը, Լիա Սահակյանը և Ալլա Պողոսյանը:
Վազող թիրախ նորմալ վազք վարժությունում լավագույն արդյունքն է գրանցել Արթուր Պետրոսյանը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Հովհաննես Խաչատրյանը և Շանթ Սարգսյանը: Աղջիկներից հաղթող է ճանաչվել Գոհար Հարությունյանը, եռյակի մեջ են նաև Լիլիթ Մկրտչյանը և Աննա Հակոբյանը:
Երիտասարդների այս տարվա առաջնությանը մասնակցել են 60 մարզիկ հանրապետության 4 մարզադպրոցներից:
Լուսանկարները՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի