Կարևոր իրադարձություններ

Փարիզում ոստիկանության և ահաբեկիչների միջև փոխհրաձգության տեսանյութը հայտնվել է համացանցում

15 Նոյեմբեր, 2015 12:42
Փարիզում ոստիկանության և ահաբեկիչների միջև փոխհրաձգության տեսանյութը հայտնվել է համացանցում

Համացանցում հրապարակվել է նոր տեսանյութ, որում Ֆրանսիայի մայրաքաղաքի իրավապահների և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունենում:

Ինչպես հաղորդվում է, հրաձգության վայրը «Բատակլան» թատրոնի մոտ գտնվող փողոցներն են:

Հիշեցնենք, որ լույս նոյեմբերի 14-ի գիշերը Փարիզի մի շարք թաղամասերում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ քաղաքացիների վրա ու պատանդ են վերցրել հանդիսատեսին, որը եկել է «Բատակլան» համերգասրահ՝  ռոք համերգի:

Միևնույն ժամանակ, «Stade de France» մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալել էր Գերմանիայի թիմին, երեք պայթյուն է հնչել: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը:

Ֆրանսիան պաշտոնապես հայտարարել է, որ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 129 մարդ: Բացի այդ, ևս 352 մարդ վիրավորվել է, 99-ը՝ գտնվում է ծանր վիճակում:

 

Լրահոս

Դիտել ավելին