Կարևոր իրադարձություններ

Աշխարհը մեկ օրգանիզմ է

15 Նոյեմբեր, 2015 14:05
Աշխարհը մեկ օրգանիզմ է

Պարսիկ մի բանաստեղծ է եղել թերևս հիմա էլ ինքը կա, քանի որ ցիտվում և ընթերցվում է նաև մեր օրերում :Ասում են իր գազելներից մեկը գրված է ՄԱԿ-ի շենքի պատին և պարսկերեն այդ բանաստեղծությունը այսպես է հնչում «Բանիադամ ազայի յեք ...»: Վաղուց եմ սերտել և արդեն հասցրել եմ մոռացել նրա օրիգինալ տարբերակը, բայց գազելը փոխանցում է այն գաղափարը, որ մարդկությունը մեկ օրգանիզմ է: Ասում է երբ մարդու ատամը ցավում է ամբողջ օրգանիզմը իրեն անհանգիստ է զգում:

Սա ինքը ասում էր հարյուրամյակներ առաջ, երբ համացանց չկար, ֆեյսբուք չկար և դրա փաստացի գիտակցումը ավելի դժվար էր : Երբ մի բան գրում եք պատի վրա ապա մեկ մեկ ուշադիր կարդացեք:

Ասածս հատկապես վերաբերվում է այն  երկրների ղեկավարներին, որոնց թվում էր թե աշխարհը մի օրգանիզմի չի ու կարելի է միլիոնավոր մարդկանց տնաքանդ անել այն հույսով, որ իրենք ունեն անվտանգության բարձր համակարգեր:

Ապրես Զահրաբյան.ֆեյսբուք

Լրահոս

Դիտել ավելին