Ֆրանսիայում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության վայրերից մեկում հայտնաբերված սիրիական անձնագիրը կարող է կեղծ լինել: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը:
«Փաստաթղթում հստակ թվեր չկան` ինչպիսիք գործածվում են իսկական սիրիական անձնագրերում»,- ասվում է ամերիկյան հետախուզական հանրության հաղորդագրությունում:
Ըստ հեռուստաալիքի` Ֆրանսիայի իրավապահ մարմինները վերցրել են ահաբեկիչների մատնահետքերն ու ԴՆԹ-ն, և այժմ դրանք ստուգում են իրենց տվյալների բազայում, որպեսզի գտնեն ահաբեկչություն գործած ծայրահեղականների հանցակիցներին: Դրա հետ կապված` ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչը նշել է, որ լուսանկարը չի համապատասխանում անձնագրում անվան հետ: Այսպիսով, այդ փաստաթուղթը «կարող է կեղծ լինել»: Հեռուստաալիքը, սակայն, չի հստակեցնում հարձակվողի ով լինելը, և չի հայտնում անձնագրի տվյալները:
Նշվում է նաև, որ Ֆրանսիայում քննչական մարմինները չեն պարզել տեղեկություններ Փարիզի ահաբեկչության մասնակիցների մասին` վերլուծելով արդեն ահաբեկչությունից հետո «որսած» հեռախոսազրույցները: