ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մեկ շարքում է դրել Լիբանանի, Փարիզի և Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման ահաբեկչությունները, հաղորդում է Interfax-ը:
«Նորից Փարիզը` մեկ օր առաջ: Դրանից մեկ օր առաջ Լիբանանը, Ռուսաստանն ու Եգիպտոսը երկու շաբաթ առաջ, նորից Թուրքիան` մի քանի շաբաթ առաջ: Ամեն ինչ պարզ խոսում է այն մասին, որ դա մեզ բոլորիս է վերաբերում: Եվրոպացիներ, արաբներ, արևելք ու արևմուտք, ամբողջ միջազգային հանրությունը տուժել ահաբեկչությունից և նրանցից, ովքեր փորձում են տարանջատել մեզ և խուճապ սերմանել»,- ասվում է հաղորդագությունում:
Նրա կարծիքով` դրա լավագույն պատասխանը միավորվելու, տարաձայնությունները հաղթահարելու և Սիրիայում միասին խաղաղության հանգել փորձելու մեջ է: