Կարևոր իրադարձություններ

Աշխարհը հազվադեպ հնարավորություն ունի Սիրիայում բռնությանը վերջ դնելու. Պան Գի Մուն

15 Նոյեմբեր, 2015 15:47
Աշխարհը հազվադեպ հնարավորություն ունի Սիրիայում բռնությանը վերջ դնելու. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունում է միջազգային հանրության անհապաղ քայլերը Սիրիայի ճգնաժամի լուծման շուրջ` Փարիզի ահաբեկչություններից հետո: Այս մասին նա հայտարարել է Անթալիայում` G20-ի գագաթնաժողովի ընթացքում, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքերով` այժմ աշխարհը «հազվադեպ հնարավորություն ունի» Սիրիայում դիվանագիտական ճանապարհով վերջ դնելու բռնությանը:

Պան Գի Մունը նաև հայտարարել է, որ ահաբեկչության պատասխանը պետք է կարծր լինի, սակայն օրենքի գերակայության և մարդու իրավունքներին հետևելու շրջանակներում:

Լրահոս

Դիտել ավելին