Ֆրանսիան շաբաթ օրը հայտարարել է դպրոցներում և մշակութային կենտրոններում անվտանգության նկատառումներով ուժեղացված վերահսկողության մասին՝ կապված նախորդ օրը Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, հայտնում է korrespondent.net-ը:
«Ֆրանսիայի դեսպանատունը սերտ կապի մեջ է բրիտանական իշխանությունների հետ, որպեսզի ապահովի ֆրանսիական համայնքի ապահովությունը»,- Twitter-ի իր էջում գրել է Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը:
Ուժեղացված վերահսկողություն են իրականացնում նաև եվրոպական մյուս երկրները: «Այժմ մենք ավելացնում ենք ոստիկանների ներկայությունը Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում»,- հայտարարել է Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչ Մարկ Լոուրին:
Բելգիան և Շվեյցարիան ուժեղացրել են վերահսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին: Շվեդիայում, Իսպանիայում և Գերմանիայում պատրաստվում են անվտանգության հարցերով արտակարգ խորհրդակցություն հրավիրել: Իտալիան հայտարարել է անվտանգության միջոցների ուժեղացում մինչև երկրորդ մակարդակը, որը ենթադրում է բանակի միջամտություն: