ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման անդամը Թուրքիայի հարավում ահաբեկչություն է իրականացրել, հաղորդում է Al Arabya-ն:
«Ենթադրաբար ԴԱԻՇ-ի հետ կապված ակտիվիստն իրեն պայթեցրել է Թուրքիայի հարավում` վիրավորելով 4 ոստիկանի` համաձայն տեղի հաղորդագրությունների»,- հայտնում է հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Անթալիա գավառում, G20-ի գագաթնաժողովի բացման ֆոնին: