Կարևոր իրադարձություններ

Պաշտոնապես բացվել է G20-ի գագաթնաժողովը

15 Նոյեմբեր, 2015 16:50
Պաշտոնապես բացվել է G20-ի գագաթնաժողովը

Թուրքիայի Անթալյա նահանգում պաշտոնապես բացվել է G20-ի գագաթնաժողովը: Միջոցառումները կտևեն երկու օր, գրում է RIA Novosti-ն:

G20 երկրների առաջնորդների առաջին աշխատանքային նիստից առաջ մասնակից երկրների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները միասին լուսանկարվել են:

Ըստ ծրագրի` բացման արարողությունից հետո պետք է տեղի ունենա աշխատանքային նիստը, որտեղ կքննարկվի գլոբալ տնտեսությունը, զբաղվածությունն ու ներդրման ռազմավարությունը: Երեկոյան գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն ահաբեկչության խնդիրն ու փախստականների հետ կապված ճգնաժամը: Երկրորդ օրը նվիրված կլինի ֆինանսական կարգավորմանը, ԱՄՀ բարեփոխումներին, հակակոռուպցիոն գործունեությանը:

Վերջում G20-ի առաջնորդները գործունեության հաջորդ շրջանի վերաբերյալ կոմյունիկե կհրապարակեն, որից հետո տեղի կունենա Թուրքիայի կողմից նախագահության հանդիսավոր փոխանցումը Չինաստանին:

Լրահոս

Դիտել ավելին