Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հավաքականը հաղթեց աշխարհի հավաքականին

15 Նոյեմբեր, 2015 16:55
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հավաքականը հաղթեց աշխարհի հավաքականին

Երեկ Մանչեսթերում «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում տեղի է ունեցել բարեգործական խաղ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հավաքականի և Աշխարհի հավաքականի մասնակցությամբ (3:1):

Խաղը կազմակերպել էր Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեյվիդ Բեքհեմի ֆոնդը: Ստացված բոլոր միջոցները կուղղվեն կարիքավոր երեխաների օգնության համար: Մարզադաշտում ներկա են եղել ավելի քան 75 հազար հանդիսատես:

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչն է եղել Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, իսկ Աշխարհի հավաքականինը` Կարլո Անչելոտին:

Հաղթողների կազմում դուբլով աչքի է ընկել Մայքլ Օուենը և ևս մեկ գոլ իր հաշվին գրանցել է Փոլ Սքոուլզը: Աշխարհի հավաքականում աչքի է ընկել Դուայթ Յորքը:

Ավելացնենք, որ խաղի ընթացքում Դեյվիդ Բեքհեմը իր տեղը զիջել է որդուն` Բրուքլինին: _86689379_beckhams_getty_640x3602E70C4CA00000578-0-image-a-21_1447516156181_640x3842E70DB0700000578-3318452-image-a-127_1447515800253_640x4262E712E3900000578-3318452-image-a-11_1447521136944_640x4691447519030771_lc_galleryImage_Great_Britain_Ireland_s_M_640x420fergie-dictator_3500287b_640x399gb_new_3500960b_640x399Unicef-charity-match-for-children-Match-Gallery_640x440

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին