Կարևոր իրադարձություններ

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա». Ռակիտիչը կխաղա, Մեսսիի մասնակցությունը հարցականի տակ է

15 Նոյեմբեր, 2015 17:05
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա». Ռակիտիչը կխաղա, Մեսսիի մասնակցությունը հարցականի տակ է

AS պարբերականը շտապում է ուրախացնել կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուներին՝ հայտնելով թիմի առաջատար ֆուտբոլիստների ապաքինման մասին: Կատալոնացիների կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» մրցավեճին:

Կիսապաշտպանի ապաքինումը անցնում է ըստ ծրագրի, ինչը նշանակում է, որ նա լիովին պատրաստ կլինի մադրիդցիների հետ սկզբունքային մրցավեճում:

Ինչ վերաբերվում է Մեսսին, ապա պարբերականը հայտնոմ է, որ Մեսսի առաջընթացը նույնպես լավ է ընթանում, և եթե ամեն բան շարունակվի նույն կերպ, ապա կարելի է ասել, որ Մեսսին նույնպես կմասնակցի Կլասիկոյին:

 

Լրահոս

Դիտել ավելին