Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչությունների շարք Փարիզում

15 Նոյեմբեր, 2015 17:40
Ահաբեկչությունների շարք Փարիզում

Նոյեմբերի 15-ին, ժամը 12.18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ՏԿԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ տեղեկացրեցին, որ ըստ Ֆրանսիայի Հանրապետության իշխանությունների ՀՀ դեսպանության տրամադրած նախնական տեղեկատվության՝ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:

Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 173-ի, տուժել է ավելի քան 250 մարդ:

Ներկայումս դեռ ճշտվում է, թե արդյոք զոհերի շրջանում կան ՀՀ քաղաքացիներ:

 

Լրահոս

Դիտել ավելին