Ահաբեկչության սպառնալիքը հաղթահարել եւ փախստականներին օգնել կարելի է միայն ամբողջ աշխարհի ջանքերը միավորելու դեպքում: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Անթալիայում անցկացվող G20-ի գագաթաժողովի շրջանակում կայացած ԲՌԻԿՍ-ի երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարել եւ իրենց տները կորցրած միլիոնավոր մարդկանց օգնել կարելի է համաշխարհային հանրության համատեղ ջանքերով:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ ԲՌԻԿՍ-ի անդամ երկրների ղեկավարները կհամաձայնեցնեն դիրքորոշումները G20-ի օրակարգի առանցքային հարցերի եւ միջազգային ու տարածաշրջանային կարեւոր խնդիրների շուրջ: