Կարևոր իրադարձություններ

Յո Հյոն-Գուն նշանակվել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի գործկոմի գլխավոր քարտուղարը

15 Նոյեմբեր, 2015 19:35
Յո Հյոն-Գուն նշանակվել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի գործկոմի գլխավոր քարտուղարը

Յո Հյոն-Գուն նշանակվել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի գործկոմի գլխավոր քարտուղար: Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերն անցկացվելու են Հարավային Կորեայի Փյոնչան քաղաքում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Յո Հյոն-Գուն պատասխանատու է մարզահամալիրների, մրցուղիների, Խաղերի բացման և փակման պաշտոնական արարողությունների վայրի, օլիմպիական ավանի, ինչպես նաև մարկետինգի և տրանսպորտի համար:

«Ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում, քան` հաճույք: Անելու շատ գործ կա»,- ասել է Յո Հյոն-Գուն:

Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 9-25-ը

Լրահոս

Դիտել ավելին