Միայնության մեջ գտնվող մարդիկ, ովքեր հնարավորություն չեն ունենում հետևել ժամանակի ընթացքին` օրինակ, մութ սենյակում, կարող են քնել 24 ժամ անընդմեջ: Այդպիսի հետևության են հանգել ամերիկացի գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում, հայտնում է Rosbalt-ը:
Փորձի մասնակիցներին երեք ամսով միայնակ տեղավորել են քարանձավներում` փակելով լույսի մուտքը:
Արդյունքում կամավորները դադարել են կողմնորոշվել ժամանակի մեջ: Փորձի ավարտից հետո նրանք խոստովանել են, որ չեն զգացել անցած երեք ամիսը: Նրանց թվացել է թե ավելի քիչ ժամանակ է անցել: Բոլոր մասնակիցները խոստովանել են, որ շատ են հոգնել մշտական քնելուց: