Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան ու ԱՄՆ-ը հստակեցրել են համատեղ քայլերը, որոնք ձեռնարկվելու են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ քննարկվել են ԴԱԻՇ-ի զինյալներին հակազդելու միջոցները։ Ընդգծվում է, որ Օբամայի ու Էրդողանի հանդիպումն անցկացվել է բավական ընդլայնված կազմով, և որ կողմերը վերջին անգամ նման հանդիպում անցկացրել են 3 տարի առաջ Սպիտակ տունը։