Սև կետեր… Բռռռ: Սա ահավոր բառակապակցություն է, որը թունավորել է և շարունակում է թունավորել շատերի կյանքը: Դրանք առաջանում են, դրանցից դժվար է ազատվել, դրանք նորից են առաջանում…
Բայց բարեբախտաբար կա հիանալի միջոց այդ գլխացավանքի դեմ պայքարելու համար, որը բավականին էժան է և բնական՝ խանութում վաճառվող սկրաբերի և դիմակների համեմատությամբ:
Բաղադրիչներ
0,5 թեյի գդալ կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ ծովի աղ
1 թեյի գդալ տաք ջուր
Աղն ունի հակաբակտերիալ ազդեցություն և մաքրում է ծակոտիները: Կիտրոնի հյութի մեջ եղած վիտամին C-ն պայքարում է միկրոբների դեմ և շերտազատում է մահացած մաշկը: Այս հրաշք միջոցն օգտագործելուց հետո մաշկը շողշողում է: Միակ բանը՝ դա այս գործընթացից հետո որոշ ժամանակ արևի տակ դուրս չգալն է:
Խառնեք ինչ-որ ամանում բոլոր բաղադրիչները:
Քսեք այդ զանգվածը սև կետերի հատվածին և 2-4 րոպե մեղմ տրորեք:
Սառը թրջոց դրեք ձեր դեմքին:
Մի քանի րոպե անց լվացեք ձեր դեմքը սառը ջրով, որպեսզի ծակոտիները նեղանան: