ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման Թուրքիայում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ունեցած առանձնազրույցում քննարկել են Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը:
INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:
Վերջինս նշել է, որ Սիրիայի հարցը քննարկվել է առաջնահերթ և մի փոքր ավելի ժամանակ է տրամադրվել այդ հարցին, քան Ուկրաինային:
Ուշակովի խոսքով` ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական նպատակները մոտ են, սակայն տարաձայնություններ կան մարտավարության հարցում: