Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզի երկրորդ շրջանում փոխհրաձգություն է գրանցվել։ Հաղորդվում է, որ կրակոցների ձայների ներքո անմիջապես իջեցվել են ռեստորանների ու խանութների պատուհանների շերտավարագույները։ Մարդիկ իրենց շքամուտքերում են պատսպարում նրանց, ովքեր չեն կարողացել փախչել։
Հարյուրավոր մարդիկ լքում են Փարիզի Հանրապետության հրապարակը, որտեղ հարգանքի տուրք էին մատուցում նոյեմբերի 13-ի ահաբեկչության զոհերի հիշատակին։
Գործակալության տեղեկություններով՝ Փարիզի կենտրոնում գտնվող Սեն մարտեն բուլվարում, որը գտնվում է երկրորդ և երրորդ շրջանների խաչմերուկում, կրակոցի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ։ Կինը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում։ Դեպքի վայր են ժամանում ոստիկանները, որոնք մարդկանց հեռացնում են փողոցներից՝ վախենալով նոր կրակոցներից։
The terrifying moment that a false alarm panicked crowds at the Place de la Republique in central #Paris (Reuters) pic.twitter.com/k31qlv82e3
— Julia Macfarlane (@juliamacfarlane) 15 ноября 2015