Կարևոր իրադարձություններ

Սիրիայում բռնվել են ԴԱԻՇ-ի տասնյակ զինյալներ, որոնք Հալեպից փախել են կանացի հագուստներով

16 Նոյեմբեր, 2015 06:48
Սիրիայում բռնվել են ԴԱԻՇ-ի տասնյակ զինյալներ, որոնք Հալեպից փախել են կանացի հագուստներով

Սիրիայում բռնվել են ԴԱԻՇ-ի մի քանի տասնյակ զինյալներ, ովքեր փորձել են Հալեպից փախչել կանացի հագուստներով: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը:

«Հալեպի հյուսիսում ԴԱԻՇ-ի տասնյակ ահաբեկիչներ, կանացի զգեստներ հագած և դեմքերը շպարած, բռնվել են սիրիական կառավարական ուժերի կողմից, երբ նրանք փորձել են փախչել մարտի դաշտից»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Fars-ը իր կայքում նաև տեղադրել է 2 բռնված ահաբեկիչների լուսանկարները:

Լրահոս

Դիտել ավելին