Թուրքական Անթալիայում անցկացվող G20-ի գագաթաժողովի ընթացքում երեք կատուներ բեմ են բարձրացել: Այս մասին գրում է բրիտանական Independent-ը:
«G20-ի ամենաուժեղ պետությունների առաջնորդներից՝ Բարաք Օբամայից եւ Վլադիմիր Պուտինից, ուշադրությունը շեղվեց»,- գրում է պարբերականը:
Լրագրողները տեսանյութ են նկարահանել եւ տեղադրել Twitter-ում: Երկու կատուներ շարժվում են բեմի երկայնքով, այնուհետեւ մեկը կանգ է առնում՝ անկյունում դրված ծաղիկները հոտոտելու համար: Մի քանի վայրկյան անց նրանց է միանում նաեւ երրորդ կատուն:
«Այս կատուներն աշխատում են անվտանգությունում: Նրանց իրենց հետ նանոխցիկներ ունեն»,- սկսել են կատակել Twitter-ի օգտատերերը: