Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններն իրականացնողներից առնվազն 2-ը եղբայրներ են եւ Ֆրանսիայի քաղաքացիներ: Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը:
Նրանցից մեկը վարձակալել է VW Polo ավտոմեքենան, որով հանցագործները մոտեցել են դեպքի վայրին: Նա բռնվել է Բելգիա մտնելու փորձի ժամանակ:
Ժանդարմները հաստատել են մեքենայի երեք ուղեւորների ինքնությունը, ինչից հետո ազատ են արձակել նրանց: Դրանից հետո հետաքննությունը պարզել է, որ նրանցից մեկը VW Polo-ն վարձակալողն է: Ներկայում ամբողջ Ֆրանսիայում, ինչպես նաեւ Բելգիայում հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ:
Երկրորդ եղբայրը, որը մեկ այլ մեքենա է վարձակալել, բելգիական գրանցում ունի եւ հայտնաբերվել է Փարիզից ոչ հեռու, Մոնտրեյ քաղաքում: Նա պատասխանատու է Վոլտերի բուլվարում պայթյունի համար:
Երրորդ եղբորը հարցաքննել են Բելգիայում, Բրյուսելի մերձակա Մոլենբեկ Սեն Ժանում: Այն ժամանակ ոստիկանությունը կարծել է, որ հենց նա է վարձակալել Polo-ն: Ամեն դեպքում, բելգիական իրավապահները նրան ազատ չեն արձակում: