Նրանք ինքնատիպ են, նրանք տարօրինակ կարող են թվալ, բայց այդքանով հանդերձ՝ նրանք նաև օրիգինալ էն։
1. «Ճմրթվածներ»
Այս ենթամշակույթի ներկայացուցիչներն անառողջ կենսակերպի կողմնակիցներ են։
Նրանք կողմ են ծխախոտներին, սուրճին, բիզ-բիզ մազերին, անորեքսիկ քայլվածքին, անփույթ հագած ու տգեղ հագուստին, բազմաթիվ մատանիներին, մեծ արևային ակնոցներին, հսկայական կրունկներին, ուգգիներին, կարճ ու անհավանական երկար կտրվածքներին, գույնզգույն մատնահարդարմանը, ալ կարմիր շրթներկին, ալկոհոլին, համերգներին, խնջույքներին, ազատ հարաբերություններին ու նման այլ բաներին։
Այս շարժումը ծագել է Մեծ Բրիտանիայում ու կայանում է նրանում, որ դրա հետևորդները փորձում են կրկնօրինակել շոու բիզնեսի այնպիսի աստղերի արատավոր կենսակերպը, ինչպիսիք են Քեյթ Մոսսն ու Ջիմ Մորրիսոնը։
2. Դիգերներ ու Սթալքերներ
Դիգերությունը (անգլերեն digger՝ փորող) մի ուղղություն է, որի ներկայացուցիչները զբաղվում են ստորգետնյա մարդածին շինությունների ուսումնասիրմամբ՝ ուսուցողական կամ էլ պարզապես ժամանցային նպատակներով։
Դիգերները սիրում են հետազոտել դրենաժային համակարգերը, կոյուղիների կոլեկտորները, ստորգետնյա գետերը, ինչպես նաև լքված ստորգետնյա զինվորական օբյեկտները։ Հաճախ դիգերությունն ուղեկցվում է տարատեսակ վտանգներով, դրա համար էլ համարվում է, որ այս ենթամշակույթի հետևորդների զգալի մասը երիտասարդ տղամարդիկ են, սակայն պետք է նշել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ևս քիչ չեն այստեղ։
Սթալքերները մարդիկ են, ովքեր փորձում են հայտնվել արգելված և դժվարհասանելի տեղերում։ Նրանք հետազոտում են վտանգավոր տարածքները, իսկ նրանց երազանքների երազանքը Չերնոբիլի օտարացման գոտում թափառելն է։
3. Համակարգչային գիկեր
Այս ենթամշակույթն ի հայտ եկավ համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ։ Այս շարժման հետևորդները վայելում են կյանքն առավելապես այն պահերին, երբ նրանց տեսադաշտում հայտնվում է տեխնոլոգիական հերթական նորարարությունը։
Այս շարժման հետևորդների թվում քիչ չեն բարձրակարգ ՏՏ մասնագետներ, ինչպես նաև հաքերներ։ Նրանք ծրագրային կոդի ու ցանցի աշխատանքի առանձնահատկությունների գիտակ են, ակտիվորեն դեմ են դուրս գալիս համացանցի քննադատությանն, ու հավանաբար հենց այս ենթամշակույթի ներկայացուցիչներից է կազմված առեղծվածային Անոնիմուսների բանակը։
4. Սթիմպանկ
Այս ենթամշակույթի ներկայացուցիչները սովորաբար կրկնօրինակում են վիկտորյանական դարաշրջանը։ Նրանց բնորոշող ատրիբուտներից են գրպանի ժամացույցները, պաշտպանիչ ակնոցներն ու ամեն բան այդ դարաշրջանից, որոնց կիրառությունը նրանց երևակայությունը կարող է գտնել. կաշվե դիմակներ ու վերարկուներ, ցիլինդրներ, երկաթյա կոճակներով վերնաշապիկներ ու վերարկուներ։ Այս ենթամշակույթը նաև անվանում են DIY (Do it yourself` արա ինքդ)։
Սթիմպանկ ենթամշակույթի ներկայացուցիչները տարբերվում են սովորական պանկերից նրանով, որ նրանք ավելի ինտելեկտուալ են ու խանդավառությամբ լեցուն։ Այլ կերպ ասած՝ սթիմպանկը պանկ է՝ էթիկետի իմացությամբ։
Նրանք ռոմանտիկներ են, ովքեր սիրում են գիտությունը, մշակույթը, երազկոտ են և մերժում են ժամանակակից փտող հասարակությունն ու դրա գաղափարները։ Միևնույն ժամանակ նրանք մի քիչ խենթ են և ունեն «խելագար պրոֆեսորի» ոճ։
5. Տոկիոյի ռոկաբիլիներ
Որոշ ենթամշակույթներ երբեմն վերածնունդ են ապրում։ Հենց այդպիսի ենթամշակույթ է ռոկաբիլիզմը, որը վերածնվեց հեռավոր Ճապոնիայում։ Տոկիոյում՝ Յոյոգի զբոսայգում են հավաքվում են այս ենթամշակույթի ներկայացուցիչները։
Այս երիտասարդները հագնում են բայքերական բաճկոններ, նրանք ունեն ուղղահայաց մազափնջեր և բարձր սանրվածքներ։ Բնականաբար, նրանք լսում են միայն ռոք, իսկ այս երիտասարդներին մշտապես ուղեկցում են լեդի-գրիզերներ՝ գույնզգույն շորեր ու ջինսեր հագնող աղջիկներ, ում ոճը նորաձև էր 50 տարի առաջ։
6. Գուաչերո
Մեքսիկացիների մոտ նորաձև մի ենթամշակույթ կա՝ խիստ երկար ու նեղ ծայրերով կոշիկներ կրող։ Այսպիսի կոշիկները շատերի մոտ ասոցացվում են միջնադարյան ծաղրածուների հետ, իսկ հայերիս մոտ՝ ծիծակ կոշիկների, սակայն մեքսիկական Մատեուալա քաղաքում կա յուրահատուկ մի ենթամշակույթ, որը գուաչերո է կոչվում։
Այս ենթամշակույթը ծագել է շնորհիվ տեղաբնիկ ցեղախմբերից մեկի երաժշտության։ Սկզբում քաղաքացիները գալիս էին փառատոնների սովորական կոշիկներով, հետո սկսեցին մրցել, թե ում կոշիկների ծայրերն ավելի երկար կլինեն։ Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև կոշիկների ծայրերի երկարությունը դուրս եկավ տրամաբանական ու ողջամիտ բոլոր սահմաններից։ Այս ենթամշակույթի որոշ ներկայացուցիչներ այսօր կրում են մինչև 1.5 մետր երկարություն ունեցող ծայրերով ծիծակներ։
7. Գյարու
Գյարուն ճապոնացի աղջիկների շրջանակներում պոպուլյար ենթամշակույթ է, որի հետևորդները ձգտում են հասնել գեղեցկության ինչ-որ իդեալի, սակայն այս շարժման առանձնահատկությունը նրանում է, որ այդ կերպարը գալիս է դրսից՝ մեդիաների միջոցով։ Այս ենթամշակույթի հետևորդները պատրաստ են ամեն քայլի՝ իրենց գեղեցկության իդեալին հասնելու համար։
Գյարու աղջիկները պետք է հետևեն նորաձևության կոնկրետ կանոնների սանրվածքների և շպարի հարցում։ Սակայն կան որոշակի բաներ, որոնք անփոփոխ են բոլոր գյարուների համար՝ բարձրակրունկներ, կարճ կիսաշրջազգեստներ ու հսկայական աչքեր։ Ուշագրավ է, որ այս ենթամշակույթն ունի իր միկրո ենթամշակութային ճյուղերը։ Օրինակ, որոշ աղջիկներ հարում են «Սև դեմք» ուղղությանը, և դրա համար իրենց երեսներին հնարավորինս շատ արևայրուքի քսուկ են քսում, մազերը ճերմակեցնում են, իսկ աչքերի շուրջը սպիտակ ստվերներ են անում։ Նրանց կերպարը լրացնում են ճչուն գույներով շորերն ու արձակված մազերը։
Սակայն վերջին շրջանում թրենդային են դարձել մաշկի բաց գույնն ու գույնզգույն աչքերը, որոնց երանգները ստացվում են ոսպնյակների օգնությամբ։ Ներկայումս առավել պոպուլյար է անիմեներում այդքան տարածված դպրոցի ավագ դասարանցու կերպարը։
8. Դեկոտորա
Եվ կրկին Ճապոնիա։ Այս հետաքրքիր ազգը ևս մի օրիգինալ ենթամշակույթ ունի, որի ներկայացուցիչներն անում են ամենը՝ իրենց մեքենաներին հնարավորինս ավելի հետաքրքիր տեսք տալու համար։
Դեկոտորա բառը թարգմանվում է որպես բեռնատար՝ զարդարված լամպերով։ Ճապոնացիներն իրենց բեռանատարները վեր են ածում արվեստի գլուխգործոցների ու դա անում են նեոնային լույսերի միջոցով։ Հենց այսպես էլ ի հայտ են գալիս բեռնատարներ, որոնք Լաս Վեգասի ու տրանսֆորմեր ռոբոտների խառնուրդ են հիշեցնում։
Զարմանալի է, բայց այս ենթամշակույթը ծագեց շնորհիվ 1970-ականներին ցուցադրվող «Trucker» սերիալի, բայց բուռն աճ ապրեց միայն վերջին տասնամյակում։
9. Հելս-գոթեր
Սպորտը գրավում է աշխարհը և հասել է անգամ գոթերին։ Հելս-գոթերն իրենցից ներկայացնում են գետտո-գոթերի ու կիբերպանկերի խառնուրդ. միևնույն սև գույնի պաշտանմունքը, սակայն ֆուտուրիստական տեսքի սպորտային իրերի շեշտադրումներով ու ժամանակակից նյութերից պատրաստված շորերով։ Բացի դրանից, Հելս-գոթերն առողջ ապրելակերպի կողմնակիցներ են, իսկ նրանց ամենաբաղձալի երազանքը բիոնիկական պրոթեզ ունենալն է։
Հելս-գոթիկան հիմնել են ամերիկայի R՛n՛B ոճի «Magic Fades» խմբի երգիչները, ովքեր խոստովանել են, որ ի սկզբանե դա կատակ էր, բայց հիմա ամեն ինչ լուրջ է։ Հելս-գոթական աշխարհը ստերիլ է, ու դրա հետևորդներն իրենց ավելորդություններ թույլ չեն տալիս։
10. Էմոներ
Էմոն երիտասարդական ենթամշակույթ է, որի հետևորդները հարում են էմո-ռոքին։ Դրա հետևորդներին էմո-քիդ են անվանում, որը թարգմանաբար նշանակում է էմո-երեխաներ։ Այս ենթամշակույթի առանձնահատկությունն էմոցիոնալությունն ու զգացմունքայնությունն է, իսկ դրա հետևորդները, որպես կանոն, փխրուն բնավորության տեր ու դեպրեսիվ երիտասարդներ ու աղջիկներ են։
Այս ենթամշակույթին հատուկ է նաև յուրահատուկ ոճ, որում գերակայում են սև և վարդագույն գույները։ Այն հաճախ նմանեցնում են գոթական ենթամշակույթին, ինչը, սակայն, ընդվզում է առաջացնում երկու ենթամշակույթների ներկայացուցիչների միջև էլ, սակայն որոշակի նմանություններ, այնուամենայնիվ, առկա են։