Գերմանիայի Էրլագեն-Նյուրնբերգի համալսարանի հետազոտողները փորձարկումների արդյունքում պարզել են, որ սնունդը, որը պարունակում է 35 տոկոս ճարպեր և 65 տոկոս ածխաջրեր, համարվում է ամենաախորժելի և հրապուրիչ սնունդը տարբեր օրգանիզմների համար:
Ինչպես գրում է Корреспондент-ը` հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature գիտական ամսագրում: Լաբորատոր փորձարկումների ժամանակ պարզվել է, որ ընտրության դեպքում առաջնահերթությունը տրվում է հենց նման սնունդին: Ճարպերով ու ածխաջրերով հարուստ սնունդը, ինչպիսին կարտոֆիլի չիփսերն են, առողջարար չեն ընդհանրապես:
Սննդի գրավչության մակարդակը գիտնականները չափել են մարմնի սառեզոնանսային հետազոտության օգնությամբ: Չիփսի նման ուտելիքներ ուտելիս պարգևատրման համար պատասխանատու ուղեղի հատվածները ամենաակտիվ ցուցանիշն են ցույց տվել: