Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի օդուժը Սիրիայում ԴԱԻՇ-ին առաջին հարվածն է հասցրել Փարիզի ահաբեկչություններից հետո

16 Նոյեմբեր, 2015 09:12
Ֆրանսիայի օդուժը Սիրիայում ԴԱԻՇ-ին առաջին հարվածն է հասցրել Փարիզի ահաբեկչություններից հետո

Ֆրանսիական ռազմաօդային ուժերը զանգվածային հարված են հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ խմբավորման դիրքերին՝ հայտնում է BFMTV-ն։

Նշվում է, որ հարվածի արդյունքում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի հրամանատարական կետ և ուսումնամարզական ճամբար։ Ընդհանուր առմամբ կործանիչները նետել են 20 ռումբ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները կաշխատեն իրենց ֆրանսիացի գործընկերների հետ՝ մեծացնելու ավիահարվածների ինտենսիվությունը։

Լրահոս

Դիտել ավելին