Կարևոր իրադարձություններ

Ֆրանսուա Օլանդը մտադիր է 3 ամսով երկարաձգել երկրում սահմանված արտակարգ դրությունը

16 Նոյեմբեր, 2015 09:13
Ֆրանսուա Օլանդը մտադիր է 3 ամսով երկարաձգել երկրում սահմանված արտակարգ դրությունը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է 3 ամսով երկարաձգել երկրում հայտարարված արտակարգ դրությունը` ահաբեկչական վտանգով պայմանավորված:


Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` հղում անելով փարիզյան Le Figaro պարբերականին, համապատասխան օրինագիծը չորեքշաբթի կներկայացվի նախարարների խորհրդի դիտարկմանը: Այնուհետև առաջարկը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:


Ֆրանսիայի օրենսդրության համաձայն` արտակարգ դրության` ավելի քան 12 օրով երկարաձգման առաջարկը կարող է ուժի մեջ մտնել միայն պատգամավորների աջակցությամբ:


Ֆրանսիական պարբերականի հաղորդմամբ` երկրի ՆԳ նախարար Բերնար Կազնևը կարծիք է հայտնել, որ երկրում սահմանված արտակարգ դրությունը կնպաստի ատելության քարոզիչների դեմ պայքարի արագացմանը:

Լրահոս

Դիտել ավելին