Արարատի մարզի Վերին Արտաշատի 29-ամյա բնակիչ Երջանիկ Մարգարյանը դատարանի առջեւ է կանգնել Արտաշատ քաղաքի բնակչուհի Աննա Գեւորգյանի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու համար:
Երջանիկ Մարգարյանը 2015 թվականի օգոստոսի 13-ին հետեւելով Աննա Գեւորգյանին, որը բնական կարիքնները հոգալու համար մտել է հասարակական զուգարան` վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ նրա հետեւից մոտեցել ու բռնելով նրա պարանոցից փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Սակայն, նա չի կարողացել ավարտին հասցնել իր գործը, քանի որ Աննա Գեւորգյանը կծելով նրա աջ ձեռքի ցուցամատը եւ աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել: Զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ դասակի աշխատակիցները՝ լսելով Աննա Գեւորգյանի բղավոցները, ժամանակին օգնության են հասել եւ բերման ենթարկել Երջանիկին:
Երջանիկ Մարգարյանին մեղարանք է առաջադրվել ՔՕ 34-րդ հոդվածով՝ Հանցափորձը՝ ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով եւ ՔՕ 138-ի 1-ի մասով՝ բռնաբարությունը, տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Երջանիկ Մարգարյանի նկատմամաբ որպես խափանման միջով ընտրվել է կալանավորումը: