Կալիֆորնիայում մայրը մեղադրվում է դստեր սպանության մեջ: Կա Յանգը 34 տարեկան է: Նրան հինգերորդ աստիճանի սպասնության մեջ եմ մեղադրում: Սակրամենտոյում իրենց տանը կինը երեխային հինգ րոպե միկրոալիքային վառանաում է դրել:
Կինը հերքել է իր մեղավորությունն ասելով, որ այդ պահին նա էպիլեպտիկ նոպայի մեջ է եղել: Նա սկզբում ընտանիքին և հարազատներին ասել էր, որ համակարգչի առաջ է եղել երեխան գիրկը նաստած, ընկել է, արթնանալուց հետո տեսել, որ երեխան կողին ընկած է:
Բժիշկները փոքրիկ Մարիբելի մարմնի 60% այրվածք են ախտորոշել: Ինչպես նաև այրվել են նրա ներքին օրգանները:
Ոստիկանները հայտնում են, որ ըստ հետաքննության՝ երեխան 2-5 րոպե միկրոալիքային վառարանում է եղել: Նրան հավելել են, որ երեխան այրվածք է ստացել ոտքից մինչև գլուխ, սակայն մազերն ու գիշերազգեստը չեն այրվել: