Եգիպտոսի բուրգերը նոյեմբերի 15-ին լուսավորվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Լիբանանի ազգային դրոշների գույներով, գրում է Обозреватель-ը:
Այդ կերպ Եգիպտոսի իշխանությունները համերաշխություն են հայտնել այն երկրների հետ, որոնք ահաբեկչությունների հետևանքով կորցրել են իրենց քաղաքացիներին:
Բուրգերի վրա հայտնվել են նաև գրառումներ ռուսերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով: