Կարևոր իրադարձություններ

Պան Գի Մունը մտադիր է այս շաբաթ այցելել Հյուսիսային Կորեա

16 Նոյեմբեր, 2015 10:22
Պան Գի Մունը մտադիր է այս շաբաթ այցելել Հյուսիսային Կորեա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ծրագրում է այս շաբաթ այցելել Հյուսիսային Կորեա։ Այս մասին հայտնում է հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը՝ հղում անելով միջազգային կազմակերպության բարձրաստիճան աղբյուրին։

Այցի նպատակն աղբյուրը չի հայտնել։ ՄԱԿ-ում չեն մեկնաբնել այս տեղեկությունը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Փխենյան կդառնա առաջինը վերջին 20 տարում։

Մայիսին Պան Գի Մունը պատրաստվում էր լինել հյուսիսկորեական սահմանային Կեսոն քաղաքում, որտեղ ստեղծված է միջկորեական արդյունաբերական համալիր։ Սակայն այցը չեղարկվել է, քանի որ Հյուսիսային Կորեան հետ էր կանչել հրավերը՝ չբացատրելով պատճառը։

Պան Գի Մունը, ով նախկինում զբաղեցրել է Հարավային Կորեայի ԱԳ ղեկավարի պաշտոնը, բազմիցս հայտարարել է, որ մտադիր է նպաստել միջկորեական հաշտեցմանը և հյուսիսկորեական միջուկային խնդրի լուծմանը։

ՄԱԿ-ի վերջին ղեկավարները, ովքեր այցելել են Հյուսիսային Կորեա, եղել են Կուրտ Վալդհայմը (1979 և 1981) և Բուտրոս Բուտրոս-Գալին (1993)։

Լրահոս

Դիտել ավելին