Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը փակ հանդիպում են սկսել Անթալիայում

16 Նոյեմբեր, 2015 10:27
Պուտինն ու Էրդողանը փակ հանդիպում են սկսել Անթալիայում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը փակ հանդիպում են սկսել Անթալիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Հանդիպումից առաջ պետության ղեկավարները միմյանց ձեռք են սեղմել, որից հետո մամուլին խնդրել են հեռանալ։

Էրդողանի հետ Պուտինի հանդիպմանը նախորդել են նրա բանակցությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Հանդիպումը սկսվել է պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային ընթրիքի ավարտից հետո

«Այսօր մենք արդեն շատ ենք աշխատել, սակայն հավանաբար կան էլի հարցեր, որոք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասել է Պուտինը Մերկելին։

Ավելի վաղ Պուտինը հանդիպել էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

G20-ի գագաթնաժողովը մեկնարկել է Թուրքիայում նոյեմբերի 15-ին և կշարունակվի 2 օր։ Մասնակիցները կքննարկեն ահաբեկչության և կոռուպցիայի դեմ պայքարը, փախստականների հետ կապված ճգնաժամը, միջազգային ֆինանսական ինստիտուտների բարեփոխումները։

Լրահոս

Դիտել ավելին