Կարևոր իրադարձություններ

Մեզ բռնաբարում էին՝ ապագա զինվորներ ունենալու համար. պերուացի կանանց տանջանքները (լուսանկարներ)

16 Նոյեմբեր, 2015 10:40
Մեզ բռնաբարում էին՝ ապագա զինվորներ ունենալու համար. պերուացի կանանց տանջանքները (լուսանկարներ)

Պերուական ջունգլիներից ազատել են 15 կանանց, ում պահել են որպես ստրուկ՝ ապագա զինվորներ ծնելու համար: Այս մասին հայտնում է DailyMail-ը:

Կանանց և ինը երեխաների փրկել են տարբեր ճամբարներից: Նրանց ապստամբող խմբերը բռնաբարում էին՝ ապագա բանակ ստեղծելու համար: Երեխաներին գողանում էին իրենց գյուղերից և պատանդ պահում իրենց մոտ: 20-30 տարի առաջ պատանդ վերցվածներն այժմ ազատ են և կարող են խոսել իրենց տառապանքների մասին:

«Այսքան տարի մեզ պահում էին միայն ապագա զինվորներ ունենալու համար»,- ասում է կանանցից մեկը: 

Լրահոս

Դիտել ավելին