Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական հիմնարկ արտանետում կատարելու փորձը կանխվել է. ԱՆ

16 Նոյեմբեր, 2015 11:56
Քրեակատարողական հիմնարկ արտանետում կատարելու փորձը կանխվել է. ԱՆ

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, քաղաքացի Ս.Մ-ն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի քողարկող արգելապատնեշի վրայով փորձել է կատարել արտանետում, որը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Վերջիններս հիշյալ քաղաքացու մոտից խուզարկությամբ հայտնաբերել և առգրավել են 1 լիտր յուրահատուկ սուր հոտով թափանցիկ զանգված, 3 գրամանոց ներարկիչ՝ 1,3 գրամ թափանցիկ հեղուկով, 1 հատ սև գույնի կոշտ զանգված և 3 փաթեթ, որոնց մեջ առկա են եղել յուրահատուկ սուր հոտով բուսական մուգ դարչնագույն զանգվածներ: Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Լրահոս

Դիտել ավելին