Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում ավազակային հարձակման ենթարկված ամուսինները ճանաչել են հանցագործներից մեկին. կասկածյալը կալանավորված է. (լուսանկարներ, տեսանյութ)

16 Նոյեմբեր, 2015 12:14
Արմավիրի մարզում ավազակային հարձակման ենթարկված ամուսինները ճանաչել են հանցագործներից մեկին. կասկածյալը կալանավորված է. (լուսանկարներ, տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ, պարզել են նոյեմբերի 5-ին Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչներ, ամուսիններ Հրաչյա և Կասյա Խաչատրյանների նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձանցից մեկին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունն ու քննչական բաժնի կատարել են հսկայական աշխատանքներ, և նախաքննության ընթացքում նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել, իսկ կետո կալանավորվել է նույն գյուղի բնակիչ, 25-ամյա Գարուշ Առաքելյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական բաժինը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան և որպես կասկածյալի՝ միջնորդել է դատարանին, որպեսզի Գ. Առաքելյանը վերցվի երկամսյա կալանքի, ինչը դատարանի կողմից բավարարվել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը կատարող մյուս անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած ամուսինները առերեսման ժամանակ ճանաչել են Գ. Առաքելյանին: 

Ավելին՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին