Կարևոր իրադարձություններ

Ամերիկայի Հայկական համագումարը դատապարտում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը

16 Նոյեմբեր, 2015 12:23
Ամերիկայի Հայկական համագումարը դատապարտում է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը

Վաշինգտոն - Այսօր Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը հայտարարել են հետևյալը. §Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաև Հայաստան ծառատունկ ծրագրի և Հայկական ազգային ինստիտուտի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին` անիմաստ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ամերիկահայերը դատապարտում են Փարիզում տեղի ունեցած բարբարոսական գործողությունները և զորակցում Ֆրանսիային և բոլոր բարի կամքի տեր մարդկանց: Մենք աղոթում ենք զոհվածների ընտանիքների համար¦: Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:

Լրահոս

Դիտել ավելին