Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը գոհ է «Արցախյան օրերը Մոսկվայում» միջոցառումներից

16 Նոյեմբեր, 2015 12:29
Բակո Սահակյանը գոհ է «Արցախյան օրերը Մոսկվայում» միջոցառումներից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցված Սուրբ պատարագին և դրանից հետո «Արցախյան օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին ու տոնական միջոցառումներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ «Արցախյան օրերը Մոսկվայում» անցել են բարձր մակարդակով` կարևորելով դրանց նշանակությունը մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտները ռուսաստանյան հանրությանը ներկայացնելու, Սփյուռք-Արցախ փոխգործակցությունն ամրապնդելու տեսանկյուններից:

Միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանի հասարակական, գիտակրթական և մշակութային շրջանակի ներկայացուցիչներ, հայկական համայնքի հազարավոր անդամներ:

Լրահոս

Դիտել ավելին