Ճանաչված իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին խոստովանել է, թե որտեղ է ցանկանում շարունակել մարզչական կարիերան:
«Ֆանտաստիկ փորձ եմ ունեցել Ֆրանսիայում և Իսպանիայում: Կարևորն այն է, որ գտնեմ լավ ծրագիր ունեցող մրցունակ ակումբ: Ցանկալի է, որ դա լինի Անգլիայում:
Մինչ մրցաշրջանի ավարտը անգործ կմնամ, իսկ ամռանը կփորձեմ ինձ նոր թիմ գտնել»,- ասել է իտալացին:
Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը 2009-2011 թվականների ընթացքում Պրեմյեր լիգայում գլխավորել է «Չելսին»: