Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգում մի քանի օր առաջ սկսված հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել, հաղորդում է Ria Novosti-ն: Հնդկական Doordarshan հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհերի թիվը գերազանցում է 60-ը:
Ջրի տակ են հայտնվել երկաթուղային գծեր, ավտոճանապարհներ, ինչպես նաև նահանգի վարչական կենտրոնի՝ Չեննայի ավտոմայրուղիները, ինչի պատճառով մի քանի կիլոմետրանոց խցանումներ են առաջացել: Մի շարք շրջաններում բացակայում է էլեկտրականությունը: