Կարևոր իրադարձություններ

Կենդանակերպի 3 նշան, որոնք ամենահաջողակն են լինելու 2016թ.-ին

16 Նոյեմբեր, 2015 14:46
Կենդանակերպի 3 նշան, որոնք ամենահաջողակն են լինելու 2016թ.-ին

Կապիկը ուրախություն ու անհոգություն է խորհրդանշում, սակայն դրա հետ մեկտեղ այն խորհրդանշում է բարյացակամություն, աջակցություն, ինչպես նաև ամենադժվար իրավիճակներից ելք գնելու կարողություն։ 2016թ.-ին հաջողություն է սպասվում այն մարդկանց, ովքեր համապատասխանում են այս չափանիշներին։ Իսկ կենդանակերպի ո՞ր նշաններին է առավել մեծ հաջողություն սպասվում գալիք տարում։

z1

ԽՈՅԵՐ

2016թ․-ին Խոյերն անհավանական ակտիվությամբ կշարունակեն այն նախաձեռնողական ընթացքը, որը սկսել են դեռ նախորդ տարի։ Նրանց անհավանական համառությունը, որը երբեմն ուղեկցվում է խենթությամբ, այս անգամ դրական արդյունք կբերի։ Մտքի պարզությունն ու սեփական դիրքը հիմնավորելու կարողությունը հնարավորություն են տալիս Խոյերին կողմնակիցներ ձեռք բերել, և նրանք չեն հասցնի աչքը թարթել, երբ կհայտնվեն խոշոր նախաձեռնության գլխին կամ նոր՝ ավելի հաճելի պաշտոնի։ Խոյերը մենակյաց չեն, և նրանց հաղթաթուղթը մասսաներին կազմակերպելու և կառավարելու կարողությունն է, նշանակում է՝ Խոյերին հատուկ հաջողություն է սպասվում կոլեկտիվի հետ աշխատանքում, որտեղ նրանք մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու և իրենց կամքին հնազանդեցնելու հնարավորություն կունենան։ Կրակե կապիկի տարին Խոյերի համար կդառնա զարգացման համար մեկնարկային կետ, և եթե մինչ այդ նրանք համառորեն առաջ էին ընթանում, ապա 2016թ.-ից կսկսեն ավելի արագ քայլերով բարձրանալ կարիերայի սանդուղքներով։

z12

ՁԿՆԵՐ

Չի կարելի ասել, որ Ձկներն այս ընթացքում կդառնան ճակատագրի տնօրինողներն ու գլխավոր կառավարողները, սակայն այն աշխատանքը, որը նրանք կտանեն իրենց վրա, այն զարգացումը, որը սպասվում է Ձկներին 2016թ.-ին, անկասկած հարգանքի ու ուշադրության է արժանի։ Արդեն տարվա սկզբում Ձկները զարթոնք կզգան, ինչպես երկար քնից հետո, և ուժգին կզգան գործելու և զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ինչպես ֆիզիկական ու հոգևոր, այնպես էլ ինտելեկտուալ առումով, հետևաբար նաև կարիերայի մեջ։ Իսկ այս շրջանում քիչ չեն լինի Ձկների տեղափոխությունները մի պաշտոնից մյուսին, հնարավոր է աշխատանքի փոփոխություն։ Եվ այս ամենը կրակի այն անզուսպ կայծի պատճառով, որը վառվում է Ձկների մեջ։ Ներկա իրավիճակից ունեցած դժգոհությունը պայթուցիկի դեր կխաղա, և Ձկների մոտ կհայտնվի լեռներ շուռ տալու ցանկությունը։  Եվ ցանկությունների հետ մեկտեղ նրանք կսկսեն նաև ինքնադրսևորման հնարավորություններ հայտնվել։ Հատուկ հաջողության Ձկները կարող են հասնել ինտելեկտուալ ոլորտում, ստեղծագործական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ նրանք կարող են բացահայտել իրենց ողջ ներուժը, որը կնկատեն բոլորը։

z11

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե ինչ-որ մեկը պետք է իր կարիերայով ու զարգացմամբ զբաղվի այս տարի, ապա նա Ջրհոսն է։ Քանի որ հենց այս նշանի ներկայացուցչի մոտ է, որ ամեն ինչ կդասավորվի այնքան հաջող, որքան երբեք չի եղել։ Այնպիսի զգացողություն կառաջանա, ասես ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվում։ Ջրհոսները հաջողության անսովոր հոտառություն ձեռք կբերեն, և յուրաքանչյուր հաջող ծրագիր, յուրաքանչյուր նոր հեղափոխական նախաձեռնություն հենց նրանք կձևավորեն։ Ջրոհսը պարզապես դեպի իրեն կձգի փողն ու ներդրումները, կձգտի սեփական գործը հիմնել, չէ՞ որ նրանց գլուխը լի է ամենանոր ու օրիգինալ գաղափարներով, որոնք անհապաղ իրականացման կարիք ունեն։ Ջրհոսները կձգտեն անկախության, կազատվեն մյուսների և արտաքին ազդեցությունից, որպեսզի ազատագրվեն ու ավելի շատ հաջողության հասնեն։ Աստղերը Ջրհոսներին հաջողություն են խոստանում այն ոլորտում, որտեղ ճշգրիտ հաշվարկներ են պահանջում։ Այսպիսի անհատները բառացիորեն մի քանի ամսից կարող են լավ կարգավորված բիզնես հիմնել, ներդրողներ  ու հովանավորներ գտնել, չէ՞ որ Կապիկի տարում Ջրհոսները չափազանց պերճախոս ու համոզիչ են։

Լրահոս

Դիտել ավելին