Կարևոր իրադարձություններ

Ամեն օր մոտ 700 ներգաղթյալ երեխա է ժամանում Եվրոպա

16 Նոյեմբեր, 2015 14:50
Ամեն օր մոտ 700 ներգաղթյալ երեխա է ժամանում Եվրոպա

Մոտ 700 երեխաներ օրական ժամանում են Եվրոպա՝ որպես ներգաղթյալներ և փախստականներ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ ընդգծելով, որ պաշտպանության ու աջակցության հատուկ տեսակի կարիք ունեն, մասնավորապես, նորածինները, հաշմանդամները, կորած երեխաները, ինչպես նաև դեռահասները, ովքեր փորձում են Եվրոպա հասնել առանց մեծերի ուղեկցության։

Ինչպես ընդգծում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, այս տարվա ամռանից կանանց ու երեխաների թիվը մշտապես աճ է գրանցել, և այդ միտման վերջը չի երևում, չնայած մոտալուտ ձմռանը։ Հունվարից սեպտեմբեր ԵՄ երկրներում ապաստան փնտրող երեխաների թիվը հասել է 514 հազարի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի փոխանցմամբ՝ դեռահասներին պետք է ուղին շարունակելու հնարավորություն տալ, ներգաղթյալների տեղակայման կենտրոնում պետք է ապահովել նրանց անվտանգությունը։

Լրահոս

Դիտել ավելին