Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

16 Նոյեմբեր, 2015 14:54
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 30-ը:
 
Բացահայտվել է գողության` 19, խարդախության` 11, կողոպուտի և գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1-ական, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք: 
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 2,  գողության  4 և խարդախության 1 դեպք: 
 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին