Սերժ Սագսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը նշանակվել է վճռաբեկ դատարանի դատավոր: Այս մասին տեղեկանում ենք նախագահական նստավայրի պաշտոնական կայքից:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 148-րդ հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 6-ի ԱԽ-23-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Նախշուն Տավարացյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները: