Ինչպես Armtimes-ին հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Նվարդ Առաքելյանը, ՍԱՊԾ պետի հրամանի համաձայն՝ «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների Գայի պողոտա 16, Ռուբինյանց 15/5, Կոմիտաս 60/2 հասցեներում գործող մասնաճյուղերում նոյեմբերի 11-12-ին իրականացվել է դիտարկում եւ հսկիչ գնում «Բաղրամյանի ալյուր» ապրանքանիշի նկատմամբ:
Ռուբինյանց 15/5 հասցեում գործող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետում հայտնաբերվել են ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով 5 փաթեթ ալյուր, որոնք անմիջապես հանվել են իրացումից, մակնշման հետ կապված այլ խախտումներ չեն հայտնաբերվել: Հսկիչ գնմամբ ձեռք բերված նմուշները ուղղարկվել են լաբորատոր փորձաքննության:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի բնակիչ Քրիստինե Տեր-Մաթեւոսյանը «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկից գնելով «Բաղրամյան ալյուր» ապրանքանիշի երկու պարկ, դրանց մեջհայտնաբերել էր միջատներ՝ սեւ բլոճ եւ սպիտակ որդ: Քաղաքացին դիմել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, հանձնել նշված պարկի մնացորդը ու եւս մեկ չբացված պարկ, որոնք այս օրերին ենթարկվում են մանրէաբանական փորձաքննության:
Ավելին՝ այստեղ